«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է The Athletic-ը:
Կապված թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վնասվածքի հետ, անգլիական ակումբը դիտարկում է կարճաժամկետ գործարքներով, որպեսզի ուժեղացնի հարձակման գիծը: Աղբյուրի փոխանցմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում մանկունիացիները հարցում են արել «Միլանի» հարձակվողի վերաբերյալ:
Իտալացիները Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստին պատրաստ են վաճառել 35 մլն եվրոյով, կամ նրան վարձակալության տալ` հետագա գնման իրավունքով: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Վեսթ Հեմը»:
Պյոնտեկը 2019 թվականի հունվարին «Ջենոայից» է տեղափոխվել «Միլան» 38 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ (3-ը` 11 մետրանոցից):