ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսել է իր կարծիքը «Լիվերպուլի» ներկայիս մարզավիճալի վերաբերյալ:
«Այն, ինչ այժմ անում է «Լիվերպուլը», զարմանալի է: «Լիվերպուլը» իսկական մեքենա է, թիմը գտել է իր ռիթմը: Նրանք ոչ մի խաղ չեն պարտվել: Ձեզ թվում է, որ դա հեշտ է, բայց այդպես չէ: Տղաները կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա, ակումբը խաղում է յուրաքանչյուր երեք օրը մեկ: Եվ նրանք հաղթում են, հաղթում, հաղթում:
Հիմա բոլորը հետևում են «Լիվերպուլին»: Սա շատ լավ թիմ է `գերազանց մարզչի գլխավորությամբ», — մեջբերում է ֆրանսիացուն BBC-ն։