«Ինտերը» Ա Սերիայի 21-րդ տուրի «Կալյարիի» դեմ խաղը կսկսի յուրահատուկ մարզաշապիկներով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Միլանյան ակումբը շնորհավորելու է չինական Նոր տարին՝ ֆուտբոլիստների ազգանունները գրելով չինական տառերով:
Հիշեցնենք, որ «Ինտերի» նախագահը 26-ամյա Սթիվեն Չժանն է: Նա այդ պաշտոնում ընտրվել է 2018 թվականին: Ակումբի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է չինական Suning Group-ին:
Հավելենք, որ «Ինտեր» — «Կալյարի» հանդիպումը կկայանա հունվարի 26-ին ՝ 14: 30-ին: Չինական Նոր տարին նշվելու է հունվարի 25-ին: