«Ինտերի» մարզական տնօրեն Պյերո Աուզիլիոն հաստատել է այն տեղեկությունը, որ «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է հունվարին տեղափոխվել իտալական ակումբ.
«Մենք դիտարկում ենք Ժիրուին ձեռք բերելու տարբերակը, բայց այն դեպքում, եթե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառենք մեր հարձակվողներից մեկին»,- Աուզիլիոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Ինտերը» համաձայնել է վաճառել Գաբրիելին, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է բրազիլական «Ֆլամենգոյում»:
Օլիվյե Ժիրուն ձմռանը «Չելսիից» հեռանալու ցանկություն է հայտնել, որպեսզի Եվրոպայի առաջիկա առաջնությանը հայտնվի Ֆրանսիայի առաջնությունում: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր-լիգայի 5 հանդիպման է մասնակցել, որոնցում ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: