Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի խոսքերին այն մասին, որ վերջինիս ֆուտբոլային առաջին կուռքը եղել է հենց Զիդանը։
«Իսկ հիմա Մբապեն է օրինակ շատերի համար։ Մենք օրինակ ենք բոլոր նրանց համար, ովքեր խաղում են ֆուտբոլ։ Ես օրինակ եմ ծառայել, քանի որ եղել են մարդիկ, ովքեր սիրել են, թե ինչպես ես խաղացել։
Օդրիոսո՞լան։ Հնարավորություն կա, որ նա կհեռանա, բայց եկեք սպասենք։ Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք վաղվա խաղին։ Գավաթը կարևոր մրցաշար է մեզ համար»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ վաղը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի Իսպանիայի արքայական գավաթի 1/8 եզրափակչի իր հանդիպումը՝ հյուրընկալվելիս մրցելով «Սալամանկայի» հետ։