Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը խոսել է չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Հանդերձարանում ոչ ոք չի խոսում չեմպիոնության մասին: Մարզիչը մեզ ասում է, որ պետք չէ դրա մասին մտածել:
Մենք 100%-ով կենտրոնացած ենք առաջիկա հանդիպումների վրա: Այս մրցաշրջանում մենք ֆանտաստիկ արդյունք ենք գրանցում և չենք պատրաստվում կանգ առնել:
Զգում եմ, որ այս տարին յուրահատուկ է լինելու մեր երկրպագուների համար»,- ասել է 22- ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 64 միավոր: Յուրգեն Կլոպը թիմը 16 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»: