«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հնարավոր է արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվի «Բարսելոնայում»։
Արգենտինացի լրագրողուհի Վերոնիկա Բրունատիի տեղեկություններով, ով ի դեպ աշխատում է TNT Sports-ում և Diario Sport-ում, կատալոնական ակումբը որոշել է ձեռք բերել Լաուտարոյին այս ձմռանը ու տրանսֆերի համար վճարել 120 միլիոն եվրո։
Նշենք, որ «Բարսելոնան» հարձակվողի փնտրտուքների մեջ է, քանի որ Լուիս Սուարեսը ենթարկվել է ծնկի վիրահատության և բաց է թողնելու 4 ամիս։
Ավելի վաղ Կիկե Սետյենը հայտնել էր, որ «Բարսելոնան» իսկապես ցանկանում է հարձակվող գնել։