«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները մի շարք թոփ ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:
Sport.es-ը հայտնում է, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»:
Կատալոնական ակումբը 22-ամյա գերմանացուն դիտարկում է որպես վնասվածք ստացած Լուիս Սուարեսին փոխարինող:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Վերները փայլուն արդյունավետություն ունի. 20 գոլ 18 խաղում: