Ապրիլի 24-26-ին Հայաստանում, նախկին «Միկա» մարզահամալիրում, կկայանա կիոկուշին կարատեի միջազգային մանկապատանեկան մրցաշար, որը կազմակերպել է KWF Հայաստանի ֆեդերացիան։ Այդ մասին ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրեց կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը։
Մրցաշարին մասնակցելու համար արդեն հայտ են ներկայացրել 10 երկրների ֆեդերացիաներ, այդ թվում՝ Ճապոնիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ֆեդերացիաները։ Մրցաշարին կմասնակցեն 1000-ից ավելի պատանիներ և աղջիկներ։ Ամեն քաշային կարգում յուրաքանչյուր ֆեդերացիա կարող է ներկայացնել 3 մասնակից։