Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ: Առաջին փուլում Ֆեդերերը վստահորեն հաղթեց ամերիկացի Սթիվ Ջոնսոնին `6:3, 6:2, 6:2: Խաղը տևեց 1 ժամ 24 րոպե։
Ռոջերի հաջորդ մրցակիցը կլինի Կենտեն Հալիսը (Ֆրանսիա) — Ֆիլիպ Կրայինովիչը (Սերբիա) զույգի հաղթող :
Հաջորդ փուլում է նաև իտալացի Մատեո Բերետինին: Նա հաղթեց ավստրալացի Էնդրյու Հարիսին `6:3, 6:1, 6:3: Հանդիպումը տևեց 1 ժամ 54 րոպե: Մատեոյի հաջորդ մրցակիցը կլինի կամ ամերիկացի Թենիս Սանդգրենը կամ արգենտինացի Մարկո Տրունգլիտին: