Սերբ Նովակ Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:
2 ժամ 17 րոպե տևած պայքարում Ջոկովիչը 7:6 (7:5), 6:2, 2:6, 6:1 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Յան-Լենարդ Շտրուֆին:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում է 128-ական թենիսիստ:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը հենց Նովակ Ջոկովիչն է: