«Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի գլխավորությամբ առաջին խաղում գրանցել է վիճակագրական ուշագրավ ցուցանիշ: «Գրանադայի» հետ խաղում (1-0) «Բարսելոնայի» ֆուտբոլիստները տիրում էին գնդակին ժամանակի 82.6%-ը:
Սա կատալոնացիների լավագույն ցուցանիշն է ընթացիկ մրցաշրջանում և վերջին 9 տարվա ընթացքում : 2011-ի մայիսի 11-ին, «Լևանտեի» դեմ խաղում, «Բարսելոնան», որը գլխավորում էր Խոսեպ Գվարդիոլան, վերահսկել է գնդակը խաղի ժամանակի 84%-ը:
Բացի այդ, «Գրանադայի» դեմ խաղում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն կատարել են 1005 փոխանցում (921-ը հաջող էին): 2005/06 մրցաշրջանից հետո սա երրորդ անգամն է, երբ Լա լիգայի թիմը մեկ խաղում ավելի քան 1000 փոխանցում է կատարում: