Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը:
Հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքում Հայաստանի ներկայացուցիչ, 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը 87 մասնակիցների պայքարում գրավել է 78-րդ տեղը:
Նա տեղ չի գտել որակավորման փուլը հաղթահարած և եզրափակիչ մտած 30 դահուկորդների շարքում:
Հունվարի 21-ին Սպարտակը կպայքարի 10կմ մրցատարծության դասական ոճում: