«Ատալանտայի» խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, ով վարձավճարով է հանդես գալիս իտալական թիմում մշտական պայմանագիր կստորագրի ակումբի հետ, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ «Չելսիին» պատկանող 24-ամյա ֆուտբոլիստի համար 15 միլիոն եվրո կվճարվի: Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը:
Հիշեցնենք, որ Պաշալիչը այս մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում ՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: