Գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը, ով վարձավճարով խաղում է «Նյուքասլում» մոտ է ՌՊԼ տեղափոխվելուն: հաղորդում է Bild-ը:
Նշվում է, որ ալժիրցին ամռանը կվերադառնա Գերմանիա և կդիտարկի կարիերան շարունակելու տարբերակները: Մոսկովյան մի քանի ակումբներ ցանկանում են իրենց կազմում տեսնել Բենտալեբին:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2013-ից 2017 թվականներին կիսապաշտպանը հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում:
Հավելենք, որ «Նյուքասլի» կազմում Բենտալեբը անցկացրել է 6 հանդիպում: