«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Հերտայի» հետ խաղում խփած գոլից հետո սահմանեց ևս մեկ ռեկորդ:
30-ամյա գերմանացի ֆուտբոլիստը միակ ֆուտբոլիստն է, ով 12 տարի անընդմեջ գոլ է խփել Բունդեսլիգայում: Մրցաշարում Թոմասի առաջին գոլը գրանցվել է 2009 թ.։ Մյուլերը նաև մեկնաբանեց «Հերտայի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Նման հանդիպումներում, հաճախ 0-0 հաշիվն է 80-րդ րոպեիից հետո: Այդ պահին ճնշում ես զգում, հասկանում ես, որ պետք է գոլ խփես: Լավ է, որ մեզ հաջողվեց ամեն ինչ լուծել ավելի վաղ: Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք չափազանց իներտ խաղացինք և երկրորդ խաղակեսում որոշեցինք ավելի բարձր տեմպերով խաղալ»,- մեջբերում է Մյուլերին ակումբի մամուլի ծառայությունը։