Եկատերինբուրգի «Ուրալը» կիպրոսյան հավաքի շրջանակում առաջին ընկերական խաղն է անցկացրել` մրցելով լեհական «Ռակուվ» թիմի դեմ: Հանդիպումն ավարտվել է ռուսական ակումբի` 3:1 հաշվով հաղթանակով:
«Ուրալի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Նշենք` եկատերինբուրգյան թիմի հավաքը կտևի մինչև հունվարի 27-ը: Այս ընթացքում «Ուրալը» ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի: