Դորտմունդի «Բորուսիայի» և Եգիպտոսի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մոհամեդ Զիդանը ամփոփել է իր կարիերան: Հատկանշական է, որ եգիպտացին խաղում էր Դորտմունդում, երբ թիմը ղեկավարում էր Յուրգեն Կլոպը:
«Կլոպն ասաց ինձ, որ ես հարյուր անգամ ավելի լավն եմ, քան Սալահը, բայց ես պետք է ավելի պրոֆեսիոնալ լինեմ: Կլոպն ասաց, որ ես մեծ տաղանդ և հմտություններ ունեմ, բայց ինձ պետք է ավելի շատ կենտրոնացում: Եթե ես անեի այս ամենը, ես կարող էի դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Եգիպտացին Դորտմունդի «Բորուսիայի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթակիր: Եգիպտոսի հավաքականի հետ հարձակվողը երկու անգամ նվաճել է Ազգերի լիգայի գավաթը: