Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան հիշել է այն ժամանակները, երբ հանդես էր գալիս Պոլ Պոգբայի հետ միասին.
«Ես ու Պոլը հրաշալի հարաբերություններ ունենք: Երբ նա խաղում էր այստեղ, մենք ամեն անգամ գոլը նոր ոճով տոնելու ձև էինք մշակում:
Բարեբախտաբար, գոլերը շատ էին, և մենք ամեն անգամ նոր ձևով էինք նշում: Հույս ունեմ, որ այդպիսի օրերը կվերադառնան»,-ասել է Դիբալան: