Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ցանկանում է մնալ արքայական ակումբում:
BBC-ի հաղորդմամբ, ուելսցին չի ցանկանում վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Բեյլը վերջին շրջանում դժվարությամբ է հայտնվում «Ռեալի» հայտացուցակում: Հունվարին նա մասնակցել է միայն մեկ հանդիպման: