Լա Լիգայի 20-րդ տուրի խաղում «Գրանադային» հաղթելուց հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է թիմում կատարված փոփոխությունները․
«Դա տնօրենների խորհրդի որոշում էր: Ով էլ որ գալիս է, մենք հույս ունենք դրական փոփոխությունների: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը, ֆուտբոլի իր տեսակետը: Մենք հաիցաց էինք այն ամենով, թե ինչ է արել Էռնեստոն, նույն զգացմունքները նաև Սետյենի հետ է։
Այս մրցաշրջանում մենք կարող ենք նվաճել բոլոր տիտղոսները», — մեջբերում է Բուսկետսին Marca-ն: