«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 1-0 հաշվով։ Միակ գոլը խփել է Վիրջիլ Վան Դայկը։
Ինչպես փոխանցում է Opta-ն, սա «Լիվերպուլը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի բոլոր 22 խաղերում գոլ է խփել։ Յուրգեն Կլոպի թիմը առաջինն է 2001/2002 թվականների մրցաշրջանից հետո, որին հաջողվում է նման ցուցանիշ գրանցել։
Այդ տարի «Արսենալը» իր չեմպիոնական տարում բոլոր 38 խաղերում գոլ էր խփել։
Հանդիպման ընթացքին կարող եք հետևել այստեղ։