«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է տպավորություններով «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո.
«Տղաները արեցին ամեն հնարավորը: Խաղի վերջին 20-25 րոպեի ընթացքում մրցակցին ստիպեցին հետ քաշվել: Բարկացած եմ, որ գոլ բաց թողեցինք անկյունայինից, իսկ երկրորդ գոլը խաղի վերջին հարվածի արդյունքն էր, բայց մենք ունեինք լավ պահեր:
Ինձ թվաց, որ երկորդ խաղակեսում մենք լավ խաղացինք ուժեղ մրցակցի դեմ ու «ոչ հեշտ» ստադիոնում»,-ասել է Սուլշերը: