Իսպանիայի առաջնության 20-րդ տուր շրջանակում «Մալյորկան» վստահ հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ (4:1):
Խաղադաշտի տերերը դեռ առաջին խաղակեսի ընթացքում 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:
Ընդմիջումից հետո Դանի Պարեխոն հեռացվեց խաղադաշտից և պարզ դարձավ, որ «Վալենսիան» դժվար թե կարողանա փրկել այս հանդիպումը:
Գոլեր. «Մալյորկա» Ռաիլյո, Բուդիմիր (2), Ժունիոր Լագո,
«Վալենսիա» Տորես
Այսպիսով, «Վալենսիան» ունի 32 միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Մալյորկան» վաստակեց 18 միավոր և հեռացավ վտանգավոր գոտուց: