«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի խաղա Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում, հայտնում է Telegraph-ը:
«Կարմիր սատանաների» 22-ամյա հարձակվողը չի հասցրել վերականգնվել մեջքի վնասվածքից: Հավանականություն կա, որ ֆուտբոլիստը բացակայելու է շատ ավելի երկար, քան նախկինում էր նախատեսված: