«Ռեալում» անհանգստացած են, որ թիմի մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր վարձակալական հիմունքներով այլ ակումբներում են հանդես գալիս, բավականաչափ խաղային ժամանակ չեն ստանում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբում մտադիր են առանձին բաժին բացել, որը զբաղվելու է վարձակալության տրված ֆուտբոլիստներով։
Խաղային պրակտիկայի պակասի իրավիճակների են առերեսվել Մադրիդի «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ։ Մասնավորապես Անդրեյ Լունինը «Վալյադոլիդում» ընդամենը երկու հանդիպման մասնակցեց։ Այս պահին նա վարձակալությամբ տեղափոխվել է «Ռեալ Օվիեդո»։
Նույն իրավիճակում է նաև Խեսուս Վալյեխոն, ով գրեթե խաղաժամանակ չի ստանում անգլիական «Վուլվերհեմփթոնում»։
Ամեն դեպքում նշենք, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր, վարձակալությամբ այլ թիմերում հանդես գալով, բավականաչափ խաղաժամանակ ստանում են։ Մասնավորապես Մարտին Էդեգորը կամ էլ Սերխիո Ռեգիլոնը։