Մադրիդի «Աթլետիկոն» շարունակում է քայլեր ձեռնարկել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու համար։
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, ուրուգվայցի հարձակվողի համար «ռոխիբլանկոսները» 10 միլիոն եվրոյի առաջարկ են արել փարիզյան ակումբին, որը, սակայն, մերժվել է։
Աղբյուրի տեղեկություններով Կավանիի հեռանալուն դեմ է արտահայտվել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Կավանիի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսին։
Նշենք, որ «Աթլետիկոն» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղերում ընդամենը 22 գոլ է խփել։ Ակնհայտ է, որ թիմը հարձակման գիծը ուժեղացնելու կարիք ունի։