Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի Կենտրոնական տանը շարունակվում է շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը:
Այսօր կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Առաջին տուրում կրած պարտությունից հետո 7-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Մարիա Գևորգյանն ու վերջին տուրից առաջ կես միավորի առավելություն ունի Սուսաննա Գաբոյանի նկատմամբ:
Հաղթանակներ են տարել նաև Նարե Առաքելյանը, Մարիա Կուրսովան ու Սուսաննա Գաբոյանը: Ոչ-ոքի է ավարտվել Ղուկասյան-Ավետիսյան պարտիան:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Մարիա Գևորգյան՝ 7
- Սուսաննա Գաբոյան՝ 6.5
- Մարիա Կուրսովա՝ 5
- Նարե Առաքելյան՝ 5
- Աննա Խաչատրյան՝ 4.5
- Մարիամ Ավետիսյան՝ 3.5
- Սիրանուշ Ղուկասյան՝ 3
- Աստղիկ Հակոբյան՝ 3
- Վերոնիկա Խաչատրյան՝ 1.5
- Թերեզա Ամբարջյան՝ 1