«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ իր թիմակից Գաբրիել Մարտինելին կարող է դառնալ գերաստղ:
«Գաբին կդառնա սուպերաստղ: Ոչ թե գոլերի, այլ ֆուտբոլի հանդեպ նրա վերաբերմունքի պատճառով, իր աշխատասիրությամբ:
Նա ընդամենը 18 տարեկան է, բայց նա արդեն լի է ոգևորությամբ: Նա շատ համարձակ է, կայացնում է պատասխանատու որոշումներ, անընդհատ սպառնում է հակառակորդի դարպասին», — մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը։