Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ արտագնա հանդիպման արդյունքի մասին (3:5), հաղորդում է Sport Bild-ը:
«Սա դեռ սկիզբն է: Այո, ես երեք գոլի հեղինակ դարձա, բայց կարող եք վստահ լինել՝ մեզ նոր արկածներ են սպասվում:
Բավական բարդ հանդիպում էր: Մենք պարտվում էինք, սակայն, կարողացանք բեկել խաղի ընթացքը և հաղթանակ տոնել:
«Բորուսիայի» երկրպագուները պարզապես ֆենոմենալ են: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նրանց երջանկացնելու»,-հայտարարել է գերմանական ակումբի հարձակվողը:
Հիշեցնենք, որ սա Հալանդի նորամուտի խաղն էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
«Մեղուները» վաստակեցին 33 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: