Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Միլանը» 3-2 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզեին»։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար սա 150-րդ հաղթանակն էր Իտալիայի առաջնությունում։ Շվեդ հարձակվողին այս ցուցանիշը գրանցելու համար պահանջվել է 222 հանդիպում։
Իբրան գերազանցել է «Ինտերի» նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբիասոյի ռեկորդը, ում 230 խաղ էր պահանջվել Ա սերիայում 150 հաղթանակ տանելու համար։
Հարկ է նշել, որ վիճակագրությունը գործում է 1994/95 թվականների մրցաշրջանից սկսած, երբ Իտալիայի Ա սերիայում հաղթանակի համար սկսեցին երեք միավոր տալ։