Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Էյբարը» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին»:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը: Գոլի հեղինակ դարձավ Էստեբան Բուրգոսը:
«Էյբարը» կարողացավ ամբողջ հանդիպման ընթացքում դիմադրել մադրիդյան ակումբի գրոհներին: Բացի այդ, տանտերերը կարող էին ևս մի քանի գնդակ խփել, բայց Յան Օբլակը կարողացավ փրկել իր թիմին:
Այդուհանդերձ, 90-րդ րոպեին Էդու Էսպոզիտոն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը (2:0):
«Ատլետիկոն» այս խաղից հետո մնաց իր 35 միավորով և «Սևիլիայի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Էյբարը» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: