Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն դժգոհ էր Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման արդյունքից (2:0):
«Ուզում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից: Նրանք արժանի չեն այս ամենին:
Անհնար է բացատրություն գտնել այս խայտառակությանը: Մենք ֆուտբոլ խաղացինք միայն առաջին 25 րոպեների ընթացքում: Այնպիսի տպավորություն էր, որ մենք հետևում էինք անհոգի էակների վազքին:
Նույնիսկ աղբամանները մեզնից ավելի լավ խաղ կցուցադրեին:
«Նապոլին» այսօր դատարկ աղբամանի էր նման»,- հայտարարել է Գատուզոն:
Հիշեցնենք, որ Գատուզոյի գլխավորած թիմը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: