Թուրինի «Յուվենտուսի» մի շարք ֆուտբոլիստներ հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձով, ով ժամանակին հանդես է եկել «բիանկոներիների» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբի ֆուտբոլիստներ Պաուլո Դիբալան, Խուան Կուադրադոն և Գոնսալո Իգուայինը հաճախ են հանդիպում Պոգբայի հետ Թուրինում կամ այլ քաղաքներում և համոզում վերջինիս, որ վերադառնա «Յուվենտուս»։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան 2016-ի ամռանը հենց «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը» և «Յուվենտուսը»։