Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Առաջատար Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Ռոերտ Հովհաննիսյանին: Հաղթանակներ տարան նաև Արման Միքայելյանն ու Զավեն Անդրիասյանը:
Ոչ-ոքի ավարտվեցին Ղարիբյան-Մարտիրոսյան և Սարգսյան-Փաշիկյան պարտիաները:
7 տուրից հետո 5.5 միավորով առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է, 4-ական միավոր ունեն Արման Փաշիկյանն ու Հայկ Մարտիրոսյանը: