«Վիլյառեալի» հարձակվող Կառլ Տոկո-Էկամբին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Լիոն»: Ֆրանսիական ակումբը համաձայնվել է հունվարին վճարել 27-ամյա Կամերունի հավաքականի խաղացողի համար 20 միլիոն եվրո:
Նաև իսպանացիները կստանան հարձակվողի ապագա վաճառքից որոշակի տոկոս:
«Լիոնը» Տոկո-Էկամբիի մեջ տեսնում է վնասվածք ստացած Մեմֆիս Դեպային փոխարինող, ով խաչաձև կապանները կտրելու պատճառով վեց ամիս կմնա լազարեթում։