Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին գովաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսիին, հաղորդում է El Mundo-ն:
«Միանգամայն նորմալ է, որ նա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, քանի որ Լեոն իրականում լավագույնն է: Մեսսին կշարունակի գերիշխել համաշխարհային ֆուտբոլում այնքան, որքան կցանկանա:
Սա պարզապես կախարդական խաղացող է, ում հնարավոր չէ կանգնեցնել: Մենք պետք է վայելենք նրա ներկայությունը և շնորհակալ լինենք, որ տեսնում ենք Լեոյի անզուգական խաղը»,-ասել է Սկալոնին:
Հիշեցնենք, որ Մեսսին այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում ՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: