Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Քրիսթալ Փելասին»:
Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեցին հյուրերը՝ Թոսունի դիպուկ հարվածի շնորհիվ: «Սիթին» կարողացավ հավասարեցնել հաշիվը միայն 82-րդ րոպեին. աչքի ընկավ ամենահաս Ագուերոն: Ռմբարկուն 5 րոպե անց դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով իր թիմին: Թվում էր, թե Գվարդիոլայի տղաները դժվարին հաղթանակ կտանեն, բայց 90-րդ րոպեին Ֆերնանդինյոն պատահմամբ հավասարեցրեց հաշիվը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
«Սիթին» չհաղթեց ու 48 միավորով երկրորդն է: Քաղաքաբնակները Կլոպի թիմից հետ են մնում 13 միավորով, բայց «մերսիսայդցիները» 2 խաղ ունեն ակտիվում: