«Պարի Սեն Ժերմենը» կապ է հաստատել Ամստերդամի «Այաքսի» առաջատարներից Հակիմ Զիեշի հետ։
Ինչպես տեղեկացնում է Soccerlink-ը, «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ձեռք բերել Զիեշի տրանսֆերը։
Զիեշի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը», «Արսենալը», «Բավարիան»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Պարի Սեն Ժերմենը» պայմանագիր է առաջարկել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ։