Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։
Այսօր ընկերական հանդիպում անցկացրին «Ուրարտուն» և Երևանի «Լոկոմոտիվը»։ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը 3-0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։
Գոլերը հեղինակեցին՝ Սեմյոն Սինյավսկին, Խուան Ազոկարը և ակումբում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը: