Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսել է իր կարծիքը «Ինտերի» վերաբերյալ՝ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ:
«Ինտերն» այժմ իսկապես հիանալի է: Նրանք գրեթե երկու թիմ ունեն: Այնպես որ, կարծում եմ, որ մի թիմը կփորձի նվաճել Իտալիայի առաջնությունը, իսկ մյուսը ՝ Եվրոպա լիգան: Դա պարզապես ֆանտաստիկ է:
Ինչ վերաբերում է «Ինտերի» հետ հարաբերություններին, ապա դա իմ թիմը չէ: Հիմա սա իմ «Ինտերը» չէ: Ես կապ չունեմ ակումբի ներկայացուցիչների հետ, բայց ոչ ոք չի կարող փոխել իմ զգացմունքները «Ինտերի» նկատմամբ», — մեջբերում է մասնագետի խոսքերը Football Italia-ն:
«Ինտերը» 19 խաղում վաստակել է 46 միավոր և իտալական Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն այս պահին «Յուվենտուսն» է: