Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Շարունակում է փայլել Մարիա Գևորգյանը: Վերջինս մեկնարկային տուրում կրած պարտությունից հետո տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հաղթանակներ են տոնել նաև Նարե Առաքելյանը, Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 6 միավարով շարունակում է մնալ գործող չեմպիոն Մարիա Գևորգյանն: 5,5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը, իսկ 4,5 միավորով երրորդ տեղում է Աննա Խաչատրյանը: