Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ մոտակա օրերին «Յուվենտուսը» մտադիր երկարաձգել պայմանագիրը հարձակվող Պաուլո Դիբալայի հետ:
Թուրինցիները նախատեսում են նոր պայմանագիր կնքել 26-ամյա արգենտինացու հետ մինչև 2024 թվականի հունիսը, որպեսզի նա չտեղափոխվի իսպանական գրանդներից որևէ մեկը:
Հարձակվողի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Ներկայումս Դիբալան յուրաքանչյուր մրցաշրջանում վաստակում է 7 միլիոն եվրո: Նոր պայմանագրով նրա աշխատավարձը կավելանա մինչև 10 միլիոն եվրո: