Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ հանդիպման արդյունքը (0:0), հաղորդում է BBC Sport-ը:
«Լավ սկսեցինք հանդիպումը, բայց հետո զիջեցինք նախաձեռնությունը:
Պետք է գիտակցել, որ սա «Տոտենհեմի» պատմության վերջին հանդիպումը չէր:
«Ուոթֆորդը» ամբողջ հանդիպման ընթացքում կոշտ պայքար մղեց և կարողացավ միավոր վաստակել:
Մենք էլի խաղեր կունենանք և այդ խաղերում դեռ շատ միավորներ կվաստակենք: Ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Այսպիսով, Մոուրինյոյի թիմը չի հաղթում Պրեմիեր Լիգայի 4-րդ խաղում անընդմեջ:
23 տուրից հետո «Տոտենհեմը» 31 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ուոտֆորդը» 23 միավորով 16-րդ հորիզոնականում է: