Մեկնարկեց իսպանական Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ շրջանը։ «Խետաֆեն» հաղթեց «Լեգանեսին» 20-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացավ Լեգանեսում և ավարտվեց 0։3 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
Հաղթողների կազմում աչքի ընկան Լեանդրո Կաբրերան, Ալան Նյոմը և Խայմե Մատան: Տանտերերը հանդիպումը ավարտեցին 10 հոգով. 90-րդ րոպեին երկու դեղին քարտ ստացավ Ռուբեն Պերեսը:
«Խետաֆեն» 33 միավորով զբաղեցրեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, «Լեգանեսը» 14 միավորով գտնվում է 19-րդ հորիզոնականում։