Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշմամբ ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվեն Սենեգալի մայրաքաղաք Դաքարում՝ 2022թ-ի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 9-ը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը:
Հոկտեմբերի վերջին Սենեգալում եղանակը չորային է և մրցաշարերը հնարավոր է անցկացնել բացօթյա խաղահրապարակներում։ Կարևոր է և այն, որ մրցողները կմասնակցեն նոյեմբերի 1-ին կայանալիք Աֆրիկայի երիտասարդության օրվան նվիրված տոնակատարությանը։
Գործկոմը հաստատել է «Դաքար-2022» խաղերի ծրագրում ընդգրկել նաև ուշու և խառը թիմ անվանումով (չորսական տղաներ ու աղջիկներ ունեցող) բեյսբոլ մարզաձևերը։ Դրանք մատչելի են սենեգալցի երիտասարդների համար։ Ի դեպ, ուշուն մեծ տարածում է գտել և այժմ այդ մարզաձևով աշխարհում զբաղվում է ավելի քան 120 միլիոն մարդ։
Ավելորդ չէ նշել,որ ընդհանրապես առաջին անգամ է օլիմպիական մարզահանդես անցկացվելու «Սև աշխարհամասում»։