Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունները:
Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ների ցանկում է նաև ArmSport-ը: Լավագույն ֆուտբոլիստներին ընտրելու են ցանկի լրագրողները, Բարձրագույն խմբի թիմերի մարզիչներն ու ավագները, ինչպես նաւև ՀՖՖ գործկոմի անդամները:
ArmSport-ը առաջարկում է նաև ընթերցողներին ընտրել 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստին:
Կայքի գլխավոր էջի աջ հատվածում հավակնորդ ֆուտբոլիստների ցանկն է, որոնցից մեկին ընտրելով՝ կարող եք մասնակցել քվեարկությանը:
Քվեարկության ժամկետի ավարտին կամփոփենք արդյունքները՝ ներկայացնելով մեր կայքի այցելուների համահավաք տեսակետը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում ներառված են 30 խաղացողներ: