Վիրաբույժ Քրիս Ուիլսոնը խոսել է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի վնասվածքի մասին։
Հիշեցնենք, որ հարձակվողը ձախ ազդրի հետին մկանի վիրահատության էր ենթարկվել։ Վնասվածքը Քեյնը ստացել էր ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (0-1)։
«Ես կարծում եմ, որ Քեյնը կվերադառնա վեց ամսից։
Ես գիտեմ, որ Քեյնի դեպքում խոսել են ապրիլ կամ մայիս ամիսների մասին։ Պետք է խոստովանեմ, որ ես շատ կզարմանամ, եթե Քեյնը վերադառնա այդ ժամանակ»,-վիրաբույժի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Այս պարագայում Քեյնը բաց կթողնի ԵՎՐՈ-2020-ը։