«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է «Լիվերպուլի» հետ առաջիկա խաղից ակնկալիքներով և վստահեցրել, որ իր թիմը մոտ ապագայում պայքարելու է Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար.
«Կլոպը նախորդ խաղից հետո թիմին անվանել է ձանձրալի՞: Չեմ կարծում, որ դա վիրավորանք է: Ես պետք է դա ընդունեմ որպես կոմպլիմենտ, քանի որ դա նշանակում է, որ մենք լավ ենք պաշտպանվել: Երբ մրցակցի մարզիչը նյարդայնանում է, դա նշանակում է, որ մեր տղաները ամեն ինչ արել են խաղադաշտում:
Մենք նպատակամղված պայքարում ենք, որ առաջիկայում տիտղոս նվաճենք: Չենք կարող մեզ թույլ տալ ևս 24 տարի մնալ առանց տիտղոսի: Մենք վեր կբարձրանանք»,-հավելել է Սուլշերը: