«Նորվիչ Սիթիի» հարձակվող Թեմու Պուկին ճանաչվել է Ֆինլանդիայի 2019 թվականի լավագույն մարզիկ, հայտնում է Yle.fi-ը:
Պուկկին առանցքային դեր խաղաց Ֆինլանդիայի Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ մտնելու պատմական հաջողությունում՝ ընտրական մրցաշարում անցկացրած տասը խաղում խփելով 10 գոլ:
Քվեարկության արդյունքներով երկրորդն էր «Բայերի» և Ֆինլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Լուկաշ Հրադեցկին, իսկ Իվո Նիսկանենը, որը նախորդ երկու տարիների ընթացքում ստացել էր այդ մրցանակը, եզրափակեց լավագույն եռյակը: